18-ամյա ուսանողի սպանության գործն ուղարկվեց դատարան. հայտնի է մեղադրական եզրակացությունը

default (75)

Երեւանի կենտրոնում 18-ամյա ուսանողի սպանության գործն արդեն դատարանում է:

Վահե Մուրադյանի սպանության գործը քննվելու է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Արշակ Վարդանյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Չատիկյանը 2017թ. հունվարի 11-ին Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում գտնվող բացօթյա տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով Ռ. Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վ. Մուրադյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ եւ 113-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նշենք, որ եւ Կարենը, եւ Վահեն Երեւանի պետական համալսարանի ուսանողներ էին: Վահե Մուրադյանն ու Րաֆֆի Մարտիրոսյանը, ըստ ԵՊՀ-ի դասախոսների, բարձր առաջադիմություն ունեին, իսկ սպանության մեջ մեղադրվող՝ ճիշտ հակառակը. նրան համալսարանում հիշում էին անբավարարների քանակով ու ցածր առաջադիմությամբ:  Չատիկյանն էլ նույն ֆակուլտետից էր` Վահեի ու Րաֆֆիի զուգահեռ խմբից: 2016թ. հոկտեմբերից էր վերսկսել ուսումը` ծառայությունից զորացրվելուց հետո:

Be the first to comment on "18-ամյա ուսանողի սպանության գործն ուղարկվեց դատարան. հայտնի է մեղադրական եզրակացությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել