Հայտնի են դարձել Լոռիում ողբերգական վթարի զոհերի ու վիրավորների անունները (ֆոտո)

09a3dd45a4ac1a56e7

Հայտնի են դարձել Լոռիում ողբերգական վթարի զոհերի ու վիրավորների անունները: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ում վթարի ենթարկվածներից մահացել են 58-ամյա Գագիկ Վարդումյանը ու 9-ամյա Սիրանուշ Վարդումյանը:

Տուժածներից երկուսը՝ 20-ամյա Հերմինե Գասպարյանն ու 20-ամյա Մհեր Վարոսյանը ներկայումս գտնվում են Ալավերդու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Վթարի  հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 35-ամյա Էդգար Վարդումյանը, 23-ամյա Մարիամ Մանյանը, նաև 7-ամյա Էրիկ Վարդումյանն ու Արարատ Վարոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Այգեհատի գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, Ստեփանավան-Ալավերդի Հ-35 ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 35 GZ 597 (վարորդ՝ 1982 թ. ծնված Է. Վ.) և «Volkswagen golf» մակնիշի 34 TR 138 (վարորդ՝ 1987 թ. Մ. Վ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով մահացել է 2, վիրավորվել 7 մարդ:

Be the first to comment on "Հայտնի են դարձել Լոռիում ողբերգական վթարի զոհերի ու վիրավորների անունները (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել