Տավուշում այրված մեքենայում հայտնաբերվել է…

default (72)

Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի:

shamshyan.com-ի փոխանցմամբ, Նեքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգլի Գյոլ» կոչվող հատվածում մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի 64 ՕՍ 769 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։ Տեղի ունեցածը սպանություն է, ավտովթար, թե դժբախտ պատահար, պարզ կլինի քննության ընթացքում։

Be the first to comment on "Տավուշում այրված մեքենայում հայտնաբերվել է…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել