Ապրելու համար լավագույն քաղաքների տասնյակը…

arm150288294261

Economist Intelligence Unit ամսագիրը հրապարակել է ապրելու համար լավագույն քաղաքների ամենամյա ցանկը:Ապրելու համար լավագույն քաղաք է ճանաչվել Ավստրալիայի Մելբուրն քաղաքը: Երկրորդ տեղում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան է, իսկ եռյակը եզրափակում է կանադական Վանկուվերը:Տասնյակում են նաև կանադական Տորոնտոն և Կալգարին, նորզելանդական Օքլենդը, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին, ավստրալական Ադելաիդան և Պերտը, ինչպես նաև գերմանական Համբուրգը:Մելբուրնն ապրելու համար լավագույն քաղաքների ցանկը գլխավորում է 7-րդ տարին անընդմեջ: Վարկանիշում ընդգրկված է 140 քաղաք:Ցանկը կազմելիս հաշվի է առնվում մոտ 30 գործոն, այդ թվում՝ անվտանգությունը, առողջապահությունը, կրթությունը, ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը:

Be the first to comment on "Ապրելու համար լավագույն քաղաքների տասնյակը…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել