Կրակոցներ Սյունիքի մարզում, կան… Shamshyan.com

arm1502631567100

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` օգոստոսի 11-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի, ինչպես նաեւ հնչած կրակոցների փաստով:Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը` ժամը 17:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Ներքին Խնձորեսկ գյուղի բնակչուհի 47-ամյա Վարդուշ Հարությունյանի եւ նույն գյուղի բնակիչ 16-ամյա Հարութ Շահնազարյանի միջեւ:Վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի ամուսինը` 51-ամյա Սամսոն Արզանյանը, մի քանի անգամ հարվածել է Հ. Շահնազարյանի տատիկին` 75-ամյա Լարիսա Շահնազարյանին, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է Հ. Շահնազարյանի մորը` 43-ամյա Գայանե Բուդաղյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:Վիճաբանության ընթացքում 20-ամյա Գեւորգ Շահնազարյանը իր հորը` 46-ամյա Արմեն Շահնազարյանին պատկանող Ford Transit մակնիշի 20 LU 560 համարանիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը եւ կրակոցներ արձակել:Գորիսի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գ.Շահնազարյանը եւ Հ. Շահնազարյանը գնացել են Ս. Արզանյանի տուն, նրան, կնոջը եւ Վ.Հարությունյանին այնտեղ տեսնելով` հայհոյանքներ են տվել, նրանց ուղղությամբ քարեր են շպրտել, իսկ Գ. Շահնազարյանն ատրճանակով սպառնացել է, որ կսպանի, ապա նրանց ուղղությամբ 3 կրակոց է արձակել:Քննիչների կատարած բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Շահնազարյանը ներկայացրել է ատրճանակը:

Be the first to comment on "Կրակոցներ Սյունիքի մարզում, կան… Shamshyan.com"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել