Ժամկետային զինծառայողը ազատազրկվեց…

default (68)

N զորամասի հրամանատարի տեղակալի աշխատասենյակից գողություն կատարելու մեջ մեղադրվող ժամկետային զինծառայող Կարեն Ս.-ն դատապարտվեց 3 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարենն ապօրինի մուտք էր գործել խանութ և այնտեղի գաղտնի հափշտակել 134 հազար դրամ, 32 հազար դրամ արժողության տարբեր տեսակի ծխախոտներ և նրբերշիկ: Բացի դրանից, Կարենը զորամասի հրամանատարի տեղակալի աշխատասենյակից հափշտակել էր զորամասի տարբեր զինծառայողներին պատկանող 8 հատ բջջային հեռախոս:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կարենին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ դատապարտել 3 տարվա ազատազրկման:

Be the first to comment on "Ժամկետային զինծառայողը ազատազրկվեց…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել