Ողբերգական ավտովթարից տուժած երեխան 5 օր…

default (66)

Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին օգոստոսի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 4-ամյա երեխան 5 օր է՝ կոմայի մեջ է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ 4-ամյա երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, նա միացված է արհեստական շնչառության ապարատին:

«Առայժմ դրական փոփոխություն չկա, շարունակում է  շատ ծանր վիճակում մնալ»,- ասաց Աննա Չոբանյանը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օգոստոսի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում անհայտ վարորդը «Ֆոլքսվագեն Պասսատ» ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ճանապարհի 19-րդ կմ-ին Աշտարակ-Երևան ուղղությամբ բախվել է 36-ամյա Գեղամ Սարգսյանի «ՎԱԶ 2121» ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից, Գեղամ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն մեքենայում գտնվող՝ նրա 4-ամյա որդին տեղափոխվել է հիվանդանոց:

Be the first to comment on "Ողբերգական ավտովթարից տուժած երեխան 5 օր…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել