Վրաստանում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել…

icon (11)

Վրաստանի ոստիկանությունը Հայաստանի քաղաքացու է ձերբակալել, որը մահացու վրաերթի է ենթարկել մի կնոջ ու նրա երեխային: Այս մասին հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Երկրի ՆԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածը՝ 1995 թվականին ծնված Գ.Չ.-ն, օգոստոսի 5-ին Սուրամիի շրջանում՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 136-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել մորն ու երեխային, որոնք մայթին կանգնած են եղել:

Կինը 38 տարեկան էր, երեխան՝ 5: Երկուսն էլ տեղում մահացել են: Քրեական գործ է հարուցվել, եթե վարորդի մեղքը հաստատվի, նրան 6-10 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

 

Be the first to comment on "Վրաստանում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել