Արտակարգ դեպք Երևան-Բաթումի գնացքում.

default (65)

Երեւան-Բաթումի գնացքի անչափահաս ուղեւորը գլխի շրջանում քարով հարված է ստացել, երբ գնացքի պատուհանից նայել է դուրս: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Օգոստոսի 6-ին, 21:00-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գլխի շրջանում վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2011 թվականին ծնված մի աղջիկ: Աղջկա մայրը հաղորդում է տվել, որ դուստրը այդ վնասվածքը ստացել է նույն օրը 19:30 Երեւան-Բաթումի գնացքի ընթացքի ժամանակ Նալբանդ կայարան չհասած վագոնի բաց պատուհանից դուրս նայելիս  դրսից քարով հարված ստանալու հետեւանքով»,-ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Ջանոյանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բաժին է ներկայացվել 2001 թվականին ծնված մի երիտասարդ, ով հայտնել է, որ հորթին երկաթգծից քշելու համար քար է նետել, որը դիպել է ընթացող մարդատար գնացքին:

Be the first to comment on "Արտակարգ դեպք Երևան-Բաթումի գնացքում."

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել