Ողբերգական վթարի ժամանակ վարորդն իրականում այլ մարդ է եղել՝ պնդում է…

default (50)

Ոստիկանությունը սխալ տեղեկություն է տարածել Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին օգոստոսի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ: Այս մասին  ասաց վթարի ժամանակ մահացած Գեղամ Սարգսյանի ընկերը՝ Վարդգես Հովակիմյանը:

«Ոստիկանությունը հայտարարել է, որ վթարին մասնակից մյուս մեքենայի վարորդը 61-ամյա Սամվել Ջեյրանյանն է, մինչդեռ մենք տեղեկություն ունենք, որ ընկերոջս մեքենային հարվածողը եղել է Ջեյրանյանի որդին, որը երկու այլ տղաների հետ է եղել մեքենայում: Վթարից հետո էլ երեքով դիմել են փախուստի՝ թողնելով ընկերոջս 4 տարեկան երեխային անօգնական»,- ասաց Վարդգես Հովակիմյանը՝ նշելով, որ Գեղամ Սարգսյանը տեղում է մահացել:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օգոստոսի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում անհայտ վարորդը «Ֆոլքսվագեն Պասսատ» ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ճանապարհի 19-րդ կմ-ին Աշտարակ-Երևան ուղղությամբ բախվել է 36-ամյա Գեղամ Սարգսյանի «ՎԱԶ 2121» ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից, Գեղամ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն մեքենայում գտնվող՝ նրա 4-ամյա որդին տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Երեխայի վիճակը ծանր է։

Ոստիկանությունը նաեւ հաղորդել է, որ «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդը 61-ամյա Սամվել Ջեյրանյանն է, որը ստացած մարմնական վնասվածքով դիմել է թիվ 2 բուժմիավորում:

 

Be the first to comment on "Ողբերգական վթարի ժամանակ վարորդն իրականում այլ մարդ է եղել՝ պնդում է…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել