Շամիրամում կրակոցներից վիրավորվածների վիճակը…

default (64)

Շամիրամ գյուղում օգոստոսի 1-ին հնչած կրակոցների հետեւանքով Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 վիրավորները մի քանի օրից դուրս կգրվեն հիվանդանոցից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։ Նա նշեց, որ Տոսուն եւ Խըդր Սմոյաններն ու Ֆայզու Օզմանյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակն այժմ բավարար է։

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ նախնական տվյալով, 2017թ. օգոստոսի 1-ին 4 Թելման Քալաշյանը ժամը 09:30-ի սահմանում գումարային հարցերի շուրջ հեռախոսազրույց է ունեցել իր ազգականի հետ՝ վերջինի բարեկամներին տված պարտքով գումարը ստանալու պահանջով, որը վերածվել է վիճաբանության: Այնուհետև՝ Թելման Քալաշյանը, իմանալով, որ ազգականը բարեկամներն ու ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, իր վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է նշված վայր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թ. Քալաշյանը մուտք է գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ է արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով 4 անձ մահացել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հանցավոր մտադրությունն իրականացնելուց հետո Թելման Քալաշյանն իր ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Թելման Քալաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս հորեղբայրը ձերբակալվել է՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Be the first to comment on "Շամիրամում կրակոցներից վիրավորվածների վիճակը…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել