Դիլիջանում տղամարդը փորձել է այրել տունը, սակայն…

default (62)

Տավուշի մարզում օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ այրված վիճակում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ երեկ առավոտյան ժամը 06:00-ի սահմանում հաղորդում է ստացվել, որ քաղաքի տներից մեկում տան բակում այրված վիճակում հայտնաբերվել է 46-ամյա Կ.Մ.-ի դիակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Ըստ Shamshyan.com-ի՝  նախնական տեղեկություններով, տղամարդը դյուրավառ նյութ է լցրել իրենց տան դռան վրա և փորձել տունը այրել, իսկ տանը եղել են նրա կինը, մայրը և 2 երեխաները, սակայն ինքն է այրվել եւ մահացել: Կայքի տեղեկություններով, տղամարդը 20 տարուց ավելի հեռացած է եղել ընտանիքից և մի քանի ամիս է՝ վերադարձել էր տուն, սակայն ընտանիքի անդամները նրան չեն ընդունել:

Be the first to comment on "Դիլիջանում տղամարդը փորձել է այրել տունը, սակայն…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել