1 կգ խոզի մսի գողության գործ…

default (60)

Տավուշի մարզում 1 կգ խոզի մսի գողության գործը հանգուցալուծում է ստացել: Վերաքննիչ քրեական դատարանը վճռել է կարճել քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով եւ ամբաստանյալ Արծրուն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Արծրուն Հարությունյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: Դատախազը Վերաքննիչ էր դիմել՝ պահանջելով կամ նշանակել ազատազրկման ձեւով պատիժ կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, գործը կարճել էր:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Արծրուն Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ժամը 15:30-ի սահմաններում մուտք է գործել Իջեւանի խանութներից մեկ, որտեղից բացահայտ հափշտակել է 1 կգ քաշով խոզի միս եւ դիմել փախուստի՝ պատճառելով 2 հազար դրամի վնաս:

Be the first to comment on "1 կգ խոզի մսի գողության գործ…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել