Հրաչյա Հարությունյանի մոտ հայտնաբերվել է…

072620184675

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ՌԴ-ում ավտովթարի գործով դատապարտված և Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել (ճարպային գոյացություն): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, բժիշկները այն կհետազոտեն և անհրաժեշտության դեպքում կվիրահատեն:

ՔԿՎ կապերի բաժնից նաև հայտնեցին, որ Հրաչյա Հարությունյանի մոտ եկել են տեսակցելու հարազատները:

NEWS.am-ին Հրաչյա Հարությունյանի կինը՝ Անահիտ Հարությունյանը, հայտնեց, որ ամուսինը լավ տրամադրություն է ունեցել, քրեակատարողական հիմնարկի պայմաններից գոհ է:

«Հրաչյան ասաց, որ եթե Հայաստանում եմ, ուրեմն շատ լավ եմ: Առողջությունն էլ ոչինչ, նորմալ է»,- ասաց տիկին Անահիտը:

Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

Be the first to comment on "Հրաչյա Հարությունյանի մոտ հայտնաբերվել է…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել