Կառնուտի ջրամբարում հայտնաբերված տղամարդը ուներ…

default (57)

Կառնուտի ջրամբարում այսօր՝ հուլիսի 24-ին, հայտնաբերված 36-ամյա Կարեն Գեւորգյանը Գյումրիի բնակիչ էր, սակայն, արդեն 5 տարի ընտանիքի հետ ապրում էր Կառնուտ գյուղում: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կառնուտի գյուղապետ Արծրունի Գաբոյանը: Նա նշեց, որ 36-ամյա տղամարդն ամուսնացած էր, ունի 4 անչափահաս երեխա: Թե ինչ հանգամանքներում է  նա հայտնվել ջրամբարում՝ կպարզի քննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 36-ամյա Կարեն Գեւորգյանը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար եւ չի վերադարձել, նրա դին հայտնաբերվել է այսօր առավոտյան:

Be the first to comment on "Կառնուտի ջրամբարում հայտնաբերված տղամարդը ուներ…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել