Ջուր խմելու 9 պատճառ. գիտնականների անսպասելի բացահայտումները

061742131480

Ջրազրկման խնդիրն ավելի ակտուալ է դառնում ամռանը: Ջուր խմել պետք է ոչ միայն ծարավը հագեցնելու համար: Մաշկը, սիրտն ու հոդերը նույնպես ջրի կարիք ունեն: Նաև պարզվում է, որ ջուրն ավելի երջանիկ է դարձնում:

Եկեք տեսնենք, թե ինչու է ջուրը կենսական հեղուկ համարվում:

• Ջուրը բջջային մակարդակով պահպանում է մաշկի առողջությունը: Եթե մաշկի վերին շերտը՝ էպիդերմիսը բավականաչափ հագեցած չէ ջրով, ապա մաշկը կորցնում է էլաստիկությունը և կոշտանում է: Խոնավության պակասից նաև կոլագենն է քիչ արտադրվում, ինչը պատճառ է դառնում կնճիռների առաջացման և մաշկի ծերացման:

• 2012թ. անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ թթվածնով հարուստ ջուրը թեթևացնում է արտրիտով հիվանդների վիճակը: Իսկ առողջ հոդերին ջուրն օգնում է ավելի երկար ժամանակ պահպանել նորմալ վիճակը:

• Ջուրը նպաստում է նիհարելուն: Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց առաջ խմած ջուրը զգալիորեն նվազեցնում է ախորժակը: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք հաճախ շփոթում ենք սովն ու ծարավը և ուտում ենք այն ժամանակ, երբ մեր օրգանիզմը պարզապես ջրի կարիք է զգում:

• Ջուրը նպաստում է մարսողությանը՝ լավացնելով աղիների գալարակծկանքը: Իսկ դա համարվում է լավ մարսողության առաջնային պայմաններից մեկը:

• Ջուրը անցկացնում է գլխացավը: Գիտնականները պնդում են, որ գլացավի առաջացման պատճառներից մեկը ջրազրկումն է: Ջրի պակասից արյունը թանձրանում է և ավելի քիչ թթվածին է հասցնում ուղեղ: Օրգանիզմն այդ մասին ազդանշան է տալիս գլխացավի միջոցով:

• Ջուրը նվազեցնում է որոշ տեսակի քաղցկեղների առաջացման հավանականությունը: 2011թ. անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ 2 լիտրից ավել ջուր խմող տղամարդիկ 25%-ով ավելի քիչ են հիվանդանում միզապարկի քաղցկեղով:

• Ջուրը նպաստում է առույգ մնալուն և մտքի սրությանը: 2012թ. անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ քննությունների ժամանակ ջուր խմող ուսանողներն ավելի լավ արդյունքներ են ունենում, քան ջուր չխմողները:

• Ջուրն օգնում է, որ սիրտն ավելի լավ կատարի իր աշխատանքը: Դա ապացուցել են American Heart Association-ի գիտնականները: Երբ մարդը բավականաչափ ջուր է խմում, սիրտն ավելի հեշտ է մղում արյունը, քանի որ այն նոսրացած վիճակում է:

• Ջուրը բարձրացնում է տրամադրությունը: Գիտնականները պնդում են, որ ջրազրկման նույնիսկ աննշան աստիճանը կարող է առաջացնել գրգռված և թուլացած վիճակ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

Be the first to comment on "Ջուր խմելու 9 պատճառ. գիտնականների անսպասելի բացահայտումները"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել