Ողբերգական դեպք Եղվարդում… (ֆոտո)

default

Կոտայքի մարզի Եղվարդում այսօր՝ հունիսի 18-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել:  Վրաերթի  հետեւանքով մահացել է Եղվարդի 36-ամյա բնակիչը՝ Սարգիսը:  Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը կոմբայնի տակ է ընկել ու մահացել:

Սաֆարյան փողոցում կոմբայնի վարորդը այն վարելիս արգելքի է հանդիպել, ապա մեքենայի շարժիչը չանջատած՝ իջել է եւ փորձել է արգելքը վերացնել, այդ  պահին  կոմբայնը առաջ է շարժվել եւ վրաերթի ենթարկել Սարգիսին: Դեպքից հետո  կոմբայնի վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն  երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:

NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին: Նշված դեպքով կատարվում է քննություն:

Be the first to comment on "Ողբերգական դեպք Եղվարդում… (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*