Արոնյանը՝ Norway Chess գերմրցաշարի…

061657210814

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց Norway Chess շախմատային գերմցաշարը:

Վերջին՝ 9-րդ տուրում, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: Առաջին տեղի համար հայ գրոսմայստերի միակ մրցակից, ամերիկացի Հիկարու Նակամուրան վերջին տուրում պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային և մնաց երկրորդ տեղում։

Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և ճանաչվեց մրցաշարի միանձնյա հաղթող:

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Norway Chess» գերմրցաշարի հաղթող էր դարձել նորվեգացի Մագնուս Կարլսենը, իսկ Լևոն Արոնյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը:

ԲԱՐՈՄԵՏՐ

Be the first to comment on "Արոնյանը՝ Norway Chess գերմրցաշարի…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել