Հիվանդանոցը տուգանք կվճարի 30 տարի առաջ…

default

Ավստրիայում հիվանդանոցը 30 000 եվրո տուգանք կվճարի մոտ 30 տարի առաջ երկու նորածիններին շփոթելու համար։ The Local-ի փոխանցմամբ, 1990 թ․ ծնված Դորիս Գրյունվալդը բոլորովին վերջերս է պարզել, որ իր ծնողների կենսաբանական դուստրը չէ։ Դա պարզվել է պատահաբար, երբ նա ԴՆԹ թեստ է հանձնել։ Դորիսի ու նրա ծնողների համար այդ նորությունը իսկական ցնցում էր։ «Ասես գետինը ոտքերիս տակից հեռացավ»,- նշել է նրա մայրը ՝ Էվելինը։

Հիվանդանոցը առաջարկել է անցկացնել անվճար ԴՆԹ թեստ բոլոր այն կանանց համար, ովքեր ծննդաբերել են այդ նույն ժամանակաշրջանում, սակայն առայսօր ոչ մի համընկումներ չեն հայտնաբերվել, չնայած թեստն անցել են 30 կանայք։ Ինչու ու ինչպես են շփոթել նորածիններին, նույնպես հայտնի չէ։

 

Be the first to comment on "Հիվանդանոցը տուգանք կվճարի 30 տարի առաջ…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել