Հազվագյուտ հայկական ատլասը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է…

default

Swann Galleries Նյու Յորքի աճուրդը, որը մասնագիտացված է գրքերի, քարտեզների ու ձեռագրերի ուղղությամբ, հունիսի 7-ին աշխարհի քարտեզների ու ատլասների աճուրդ է կազմակերպել, որի ընթացքում 265 լոթ է ներկայացվել, հաղորդում է Fine Books-ը։

Լոթերից մեկը աշխարհում առաջին հայերեն ատլասն էր, որը վաճառվել է 37500 դոլարով՝ նախատեսված արժեքից հինգ անգամ ավելի թանկ (6000 դոլար)։

Յուրօրինակ ատլասը ձեռքի աշխատանք է։ Այն ստեղծվել է 1849 թվականին, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Հովհաննես Դադայանի կողմից։ Ատլասը բաղկացած է տասը երկգույնանի քարտեզներից։

Be the first to comment on "Հազվագյուտ հայկական ատլասը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել