ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակ Երևանում.փրկարարներն ավտոբուսից տարահանել են…(ֆոտո)

default

 

 

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 12-ին, ժամը 21:33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող ՄՎերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տ. Ի.-ին պատկանող «Mercedes» մակնիշի 32 AT 333 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունիսի 12-ին, ժամը 21:21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մ. Մաշտոց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմացի գետնանցումը հորդառատ անձրեւից ջրալցվել է, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրի մեջ արգելափակվել են թիվ 47 երթուղուն պատկանող «Hyundai» մակնիշի 4380L պետհամարանիշով ավտոբուսը՝ ներսում արգալափակված 16 քաղաքացի, «BMW» մակնիշի 35 SQ 545, «ՎԱԶ 2101» մակնիշի 35 DQ 202, «BMW» մակնիշի 77 UT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոբուսից տարահանել են 16 քաղաքացու եւ տեղափոխել անվտանգ տարածք: «BMW» մակնիշի ավտոմեքենաները դուրս են բերվել քարշակ ավտոմեքենայի օգնությամբ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան՝ փրկարարների օգնությամբ:

Լուսանկարը armtimes.com-ից

Երևանում ուժեղ կարկուտ և անձրև է տեղացել. մեքենաները գրեթե կիսով չափ ջրի մեջ են հայտնվել (Լուսանկարներ)

 

Be the first to comment on "ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակ Երևանում.փրկարարներն ավտոբուսից տարահանել են…(ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել