Ժողովրդական միջոցներ քրտնարտադրությունից ազատվելու համար

060630204429

Ամառ է, շոգ, արև… Շատերին է անհանգստացնում առատ քրտնարտադրությունը, ինչը տհաճ հոտի և հագուստի վրա հետքերի պատճառ է դառնում:

Այսօր գոյություն ունեն բազմատեսակ դեզոդորանտներ, որոնք պաշտպանում են քրտինքից, սակայն դրանք խնդրից ազատվելու լավագույն տարբերակը չեն:

Կան մի քանի փորձված ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն թեթևացնել առատ քրտնարտադրությունը:

• Քրտնքի տհաճ հոտից և առատ քրտնարտադրությունից կօգնի ազատվել երիցուկի եփուկը: Պետք է վերցնել 6 ճ.գ. ծաղիկներ և վրան ավելացնել 2լ եռման ջուր: Երբ մի քիչ սառի և թրմվի, ավելացրեք 2 ճ.գ. սոդա: Ստացված եփուկով պետք է խնդրահարույց տեղերում տրորել մաքուր լվացված մաշկը:

• Եվս մեկ լավ միջոց է ընկուզենու տերևների ոգեթուրմը: Տերևների վրա պետք է օղի լցնել՝ 1:10-ի հարաբերությամբ, այսինքն 1 մաս օղուն 10 մաս տերև:
Թողեք թրմվի 3-4 օր: Ոգեթուրմը հավասար քանակությամբ բացեք ջրով և խնդրահարույց տեղերում քսեք մաշկին:

• Կօգնի նաև կաղնու կեղևը: 1 թ.գ. կեղևի վրա լցնել 1բ եռման ջուր, ավելացնել մեկ միջին կիտրոնի հյութ: Ամեն օր այս թուրմով տրորեք թևատակերը և այլ խնդրահարույց տեղեր: Կաղնու կեղևը կհանգստացնի քրտնագեղձերը, իսկ կիտրոնը կազատի տհաճ հոտից և թարմություն կհաղորդի:

• Այս միջոցն ամենահեշտն է: Լավ լվացեք թևատակերը: Մատին մեկ կաթիլ նարնջի, կիտրոնի կամ թուրինջի եթերայուղ կաթեցրեք և քսեք թևատակերին: Ամբողջ օրը թարմությունը կպահպանվի: Եթե ուզում եք ավելի մեծ արդյունք ստանալ՝ օգտագործեք թեյի ծառի յուղ: Այն հակասեպտիկ հատկություններ ունի, հետևաբար թույլ չի տա, որ միկրոբները բազմանան:

ԲԱՐՈՄԵՏՐ

Be the first to comment on "Ժողովրդական միջոցներ քրտնարտադրությունից ազատվելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*