Քյոլնի օդանավակայանում օդանավը արտահերթ վայրէջք է կատարել…

default

Քյոլնի օդանավակայանում իրավապահները ձերբակալել են 3 տղամարդ ուղեւորի, որոնք, նրանց ուղեկիցների փոխանցմամբ, Լոնդոնից Լյուբլանա ուղեւորվող EasyJet-ի օդանավում օգտագործել են «ռումբ» եւ «պայթուցիկ» բառերը: Այս մասին հայտարարել է տեղական ոստիկանությունը, փոխանցում է Reuters-ը:

Նշենք, որ օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Քյոլնում: Ոստիկանության տեղեկություններով՝ տեղի ունեցածի պատճառն այն է, որ օդանավի հրամանատարին զեկուցել են «օդանավում ընթացած կասկածելի զրույցի մասին»:
Դրանից հետո օդանավից «տարհանվել» են բոլոր ուղեւորները՝ 151 մարդ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են ձերբակալված տղամարդկանցից մեկի ուսապայուսակը եւ այն ոչնչացրել օդանավից հեռու: Չի հստակեցվում, թե ուսապայուսակում հատկապես ինչ է եղել:

Be the first to comment on "Քյոլնի օդանավակայանում օդանավը արտահերթ վայրէջք է կատարել…"

Leave a comment

Your email address will not be published.


*