Մերձմոսկվայում տղամարդը տան պատուհանից կրակ է բացել…

default

 

 

Մերձմոսկվայի Կրատովո ավանում անցորդների ուղղությամբ կրակ բացած տղամարդուն ձերբակալելու հատուկ գործողության ընթացքում իրավապահներից մեկը թեթեւ վիրավորում է ստացել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները:

Ռոսգվարդիայի մարտիկներն ու ոստիկանները գրոհել են տունը, որտեղ թաքնվում է հրաձիգը: Գործողությունը շարունակվում է: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը կրակում է ոստիկանների ուղղությամբ, մի քանի պայթուցիկ է պայթեցրել, բայց դրանք նռնակներ չեն:

Մինչ այդ լրատվամիջոցները հաղորդել էին, որ հրաձիգը փախել է տնից ու թաքնվել անտառում:

Տղամարդն իր տան պատուհանից կրակ էր բացել անցորդների ուղղությամբ: Տարբեր տվյալներով՝ 3-4 մարդ է մահացել:

Մերձմոսկովյան Կրատովոյում մարդկանց ուղղությամբ կրակ բացած տղամարդը ԱԻՆ նախկին աշխատակից Իգոր Զենկոն է (1967 թվականին ծնված): Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրավապահներին:

Ինտերֆաքսի եւ ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ տղամարդը փախել է տնից, որը գրոհել են Ռոսգվարդիայի մարտիկները: Իրավապահները շրջապատել են նրա գտնվելու վայրը: Այնտեղից կրակոցներ են հնչում:

Տղամարդու հարեւանը REN TV-ին պատմել է, որ Զենկովը նաեւ ՕՄՕՆ-ական է եղել, իսկ ԱԻՆ-ում վնասվածք ստանալուց հետո «հոգեբուժարանում է հայտնվել»:

Ավելի վաղ ականատեսները ՏԱՍՍ-ին հաղորդել էին, որ տղամարդը ծառայել է Չեչնիայում, հոգեկան խանգարումներ ունի: Life-ն էլ գրում է, որ Զենկովն Աֆղանստանում է ծառայել:

Be the first to comment on "Մերձմոսկվայում տղամարդը տան պատուհանից կրակ է բացել…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել