Մատուցողուհու սպանության մեջ մեղադրվող Դավիթը պահանջում է…

default

Մատուցողուհի Մարիամ Հունանյանին սպանելու մեջ մեղադրվող եւ 13 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Թամրազյանը դիմել է ՀՀ Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ արդարացնել իրեն՝ ապացույցների անբավարարության հիմքով :

Նշենք, որ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վիրավորված լինելով իր հետ հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, 2013թ. մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի բնակարան, ասել, թե իբր անակնկալ նվեր ունի նրան տալու, խնդրել է աչքերը փակել եւ իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետեւանքով աղջիկը տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ տուժողը մատուցողուհի է աշխատել այն հյուրանոցում, որտեղ նախկինում աշխատել է ամբաստանյալը:

Be the first to comment on "Մատուցողուհու սպանության մեջ մեղադրվող Դավիթը պահանջում է…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել