Կրատովոյի հրաձիգը մահվանից առաջ գրություն է թողել

default

Կրատովոյի հրաձիգ Իգոր Զենկովի անձնական իրերի մեջ քննիչները մահվանից առաջ գրած գրություն են գտել: Ըստ նրա գրառման՝ կիրականացվի ձեռագրի փորձաքննություն:

Իրավապահ մարմիններում աղբյուրի տեղեկացմամբ՝ գրության մեջ նա հորը բողոքել է հարեւանների հետ ստեղծված բարդ հարաբերություններից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ Զենկովը բնակիչների հետ վիճել էր: Նա չէր կարողացել հարաբերությունները կարգավորել ոչ հեռու գտնվող ավտոսերվիսի սեփականատիրոջ հետ՝ իր տունը ստվերում էր նրա հողամասը: Ավտոսերվիսի սեփականատեր Կոնստանտին Լեբեդեւը առաջիններից մեկն էր, ում Կրատովոյի հրաձիգը սպանել էր

Մերձմոսկովյան Կրատովոյում հրաձգությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին: Իգոր Զենկովը կրակ է բացել իր տան պատուհանից: Միջադեպի հետեւանքով 4 մարդ զոհվել է:

Be the first to comment on "Կրատովոյի հրաձիգը մահվանից առաջ գրություն է թողել"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել