Խոշոր բնակարանագողություն Երեւանում. հանցագործը տանտիրոջ…

Без названия (4)

Աջափնյակի վարչական շրջանում Եղիազարյան փողոցի տներից մեկի դարպասով երկու հոգի ներս են մտել, բացել ննջարանի պատուհանը, տունը տակնուվրա անել, մյուս ննջարանում գտել չհրկիզվող պահարանը, էլեկտրական սղոցով կտրել բացել, հափշտակել ոսկյա զարդեր, 3 հազար եվրո, անգամ հասցրել էին հյուրասենյակից թանկարժեք խմիչքներ «թռցնել»:

Տանտերերը հանգստանալու էին մեկնել, հարեւաններն էին տեսել, որ տանն ինչ-որ բան այն չէ եւ ոստիկանություն էին զանգել:

Գողերը ոչ միայն տեղյակ էին եղել, որ տանը փող ու ոսկեղեն կա, այլեւ թե որտեղ են պահում: Վարկածը, թե գողերը հարեւաններից կարող էին լնել, հերքվել է:

Ոստիկանները պարզել են, որ գողությունը կազմակերպել է տանտիրոջ վարորդը՝ ընկերների հետ: Ընկերներն իրականացրել էին եւ հայտնվել ոստիկանությունում:

Be the first to comment on "Խոշոր բնակարանագողություն Երեւանում. հանցագործը տանտիրոջ…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել