Դանակահարություն Ագարակում. երկու երիտասարդ…

default

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում հունիսի 9-ի երեկոյան երիտասարդների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ: NEWS.am-ին Մեղրիի հիվանդանոցից տեղեկացնում են, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել  երկու երիտասարդ: Նրանց  վիճակը ծանր է:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վիրավորները հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց, սակայն ոստիկաններն ու քննիչները, պարզել են, որ վիրավորներն են Ագարակ քաղաքի բնակիչներ 25-ամյա Գոռ Մ.-ն եւ 22-ամյա Գրիգոր Գ.-ն։ Պարզվել է, որ 22։00-ի սահմանում, Ագարակ քաղաքի Չարենցի եւ Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում ինչ-որ հարցի շուրջ ծագած ծեծկռտուքի ժամանակ նշված անձանց իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Քաջարանի բնակիչ 29-ամյա Օմար Մ.-ին՝ իր Opel Astra G մակնիշի 34 ZD 499 համարանիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքից Ագարակ ժամանած, դեռեւս ինքնությունը չպարզված 2 անձանց հետ միասին։

Be the first to comment on "Դանակահարություն Ագարակում. երկու երիտասարդ…"

Leave a comment

Your email address will not be published.


*